2010թ. հունվար-նոյեմբերին ՀՀ ՀՆԱ-ն աճել է 2,6%-ով

21.12.2010 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6%-ով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-նոյեմբերին ՀՆԱ ծավալը կազմել է 3 տրլն 104 մլրդ 505.5 մլն դրամ:

Այս տարվա հունիսից սկսած ՀՆԱ աճի տեմպն առաջին անգամ արագացել է. այս տարվա հունվար-մայիսին տնտեսության աճը կազմում էր 8,8%, հունվար-հունիսին` 6,7%, հունվար-հուլիսին` 4%, հունվար-օգոստոսին` 3,1%, հունվա-սեպտեմբերին` 2,8%, հունվար-հոկտեմբերին` 2,4%:

Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-նոյեմբերին կազմել է 734 մլրդ 634,8 մլն դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,8%-ով:       
                                                                                                            
2010թ. հունվար-նոյեմբերին 14,5% անկում է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում, 3,8% անկում` շինարարության ոլորտում:

Միջին ամսական աշխատավարձը 2010թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.2%-ով` կազմելով 106 238 դրամ ($295): Միաժամանակ, սպառողական գների եւ արդյունաբերական արտադրության ինդեքսները 2009թ. հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել են, համապատասխանաբար, 8.1% եւ 23.3%-ով:                 

2010թ. հունվար-նոյեմբերին հայկական արտահանումը ավելացել է 41,2%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 1 տրլն 595.9 մլրդ դրամ ($4 մլրդ 266.4 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18,9%-ով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալներն ավելացել են 41,2%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 335,1 մլրդ դրամ ($896 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 14.2%-ով` կազմելով 1 տրլն 260.8 մլրդ դրամ ($3 մլրդ 370,4 մլն):

Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 925,7 մլրդ դրամ, կամ $2 մլրդ 474,4 մլն:

Դիտում՝ 5365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW