«Արդշինինվեստբանկը» միացել է Coinstar եւ Blizko համակարգերին

21.12.2010 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» սկսել է սպասարկել Coinstar եւ Blizko միջազգային դրամական փոխանցումների համակարգերը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, նշված համակարգերը սպասարկում են փոխանցումներ ԱՄՆ դրամով, ռուսական ռուբլիով եւ եվրոյով:

Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այդ առիթով նշել է, որ «Արդշինինվեստբանկն» այն սակավաթիվ բանկերից է, որը համագործակցում է այդքան մեծ թվով միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ: Բանկը համագործակցում է դրամական փոխանցումների հետեւյալ համակարգերի հետ` Contact, MoneyGram, Migom, «Быстрая Почта», Intel Express, RIA եւ այլն:

Դիտում՝ 8006

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW