Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ գործող առեւտրային բանկերի /մասնաճյուղերի/ կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39 մլրդ 932,3 մլն դրամ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, 2010թ. հունվարի 1-ի համեմատ վարկերի ծավալն աճել է 36,5%-ով: Արտարժույթով տրամադրված վարկերն ընթացիկ տարվա հունվարի 1-ի համեմատ աճել են 60,4%-ով` կազմելով 50,4%: Դեկտեմբերի 1-ի դրությամբ ավանդների ծավալը կազմել է 36 մլրդ 732.9 մլն դրամ` 26.4%-ով ավել 2010թ. հունվարի 1-ի մակարդակից: Tweet Դիտում՝ 6965