Երեւանի կոնյակի գործարանը կազմակերպում է ավանդական «Բաց դռների օրը»

17.12.2010 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամանորյա տոների նախօրեին Երեւանի կոնյակի գործարանը կազմակերպում է ավանդական «Բաց դռների օր» միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ 19-ին ժամը 10:30-ից մինչեւ 17:30:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու լեգենդար «Արարատ» կոնյակների ժառանգությանը եւ կատարել շրջայց Երեւանի կոնյակի գործարանի հնեցման մառանում:  

Դեկտեմբերի 18-ին եւ 19-ին, ժամը 10:30-ից մինչեւ 17:30-ը կգործեն հատուկ ավտոբուսներ, որոնք Արամ Խաչատրյանի արձանի մոտից ցանկացողներին անվճար կտեղափոխեն Երեւանի կոնյակի գործարան:
 
Միջոցառումը անվճար է:

Դիտում՝ 8574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW