Երեւան/Մեդիամաքս/. Ֆրանսիական ELF ընկերութունը, համագործակցելով “Կարկոմավտո”-ի հետ, նախատեսում է առաջիկա 2-3 տարվա ընթացքում գրավել ՀՀ ավտոյուղերի շուկայի մոտ 15 %-ը: Այսօր “Կարկոմավտոն” Երեւանում կազմակերպել էր գործարար սեմինար եւ մամլո ասուլիս` նվիրված աշխարհահռչակ ELF ֆրանսիական յուղերին: ELF-ի տարածաշրջանային ներկայացուցչության վաճառքի տնօրեն Նիկ Քոմասը նշեց, որ իրենք արդեն 3 տարի է աշխատում են Հայաստանում, որը դիտարկում են որպես զարգացող շուկա, որտեղ կան լավ հնարավորություներ վաճառքի ծավալները ավելացնելու համար: “Կարկոմավտո” ընկերության ներկայացուչինները նշեցին, որ 2011 թվականից նախատեսում են վարել ավելի լայն մարքեթինգային եւ գովազդային քաղաքականություն, ինչը կօգնի գնորդներին լավատեղյակ լինել ELF ավտոյուղերի մասին: Գործարար սեմինարի նպատակն էր Հայաստանում յուղերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների առաջատար մասնագետներին ծանոթացնել ELF-ի տեսականուն եւ առավելություններին: Tweet Դիտում՝ 13964