«Կոնվերս բանկը» հանդես է գալիս «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիայով

06.12.2010 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն դեկտեմբերի 6-ից հանդես է գալիս «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիայով: Ակցիայի շրջանակներում բանկը «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաներին  կմատուցի ամանորյա հաճելի անակնկալներ:

Նախօրոք կատարած հարցման միջոցով բանկի աշխատակիցները պարզել են մանկատան սաների ամանորյա ցանկությունները: Բանկում տեղադրված եղևնու ճյուղերին փակցվել են երեխաների ցանկությունները և լուսանկարները. ակցիային մասնակցում են բանկի աշխատակիցները, միաժամանակ բարեգործության  հնարավորություն է տրված նաև բանկի հաճախորդներին:

Դիտում՝ 14697

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW