«Ամերիաբանկը» The Banker ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2010թ. տարվա լավագույն բանկ

03.12.2010 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» “The Banker” ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2010 թ. “Տարվա լավագույն բանկ” մրցանակին:

“Տարվա լավագույն բանկ” 11-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է դեկտեմբերի 2–ին Լոնդոնում:

«Ամերիաբանկին» հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք  չափանիշներ` բանկի զարգացման տեմպերը, ծառայությունների լայն տեսականին, ակտիվների, շահույթի աճի տեմպերը, միջազգային կառույցներից գումարների ներգրավումը և բարեհաջող տեղաբաշխումը, ճկուն ռիսկային համակարգի շնորհիվ չաշխատող ակտիվների նվազագույն չափը, “Կասկադ” բանկի հետ բարեհաջող միացման գործընթացը, նորարարությունը,  բանկային գործում առաջադիմական մոտեցումները:

 

Դիտում՝ 16087

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW