Վարչապետը հանձնարարել է պետական մարմիններին արագացնել աշխատանքը ԱԺ հետ

02.12.2010 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է առաջարկել գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կառավարության նիստում նա նախարարություններին եւ գերատեսչություններին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում ավարտել շուրջ 30 օրինագծերի քննարկումը պատգամավորների եւ համապատասխան հանձնաժողովների հետ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների եւ նոր օրենքների ընդունման հետ կապված աշխատանքն անհրաժեշտ է ավարտել մինչեւ տարեվերջ:

Դիտում՝ 12348

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW