«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը երկարացրել է հիփոթեքային վարկավորման ժամկետները մինչեւ 35 տարի

02.12.2010 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ երկարացրել է հիփոթեքային վարկավորման ժամկետները:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, դեկտեմբերի 1-ից «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ավելացնում է հիփոթեքային վարկավորման ժամկետը մինչեւ 35 տարի ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար` 30% ՀՀ դրամով սկզբնական կանխավճարով եւ 20% ԱՄՆ դոլարով: Բացի այդ, «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ավելացրել է նաեւ ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկի առավելագույն գումարը` հասցնելով այն 300 հազարի:
       
10-ից 35 տարի ժամկետով տրամադրվող հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները կազմում են սկսած 12%-ից ՀՀ դրամով եւ սկսած 11%-ից  դոլարով: Բացի այդ, հեշտացվել է նաեւ հիփոթեքային վարկի տրամադրման հաստատման գործընթացը եւ պահանջվող փաստաթղթերի ցանկը:

«Նոր առաջարկը, նախեւառաջ, հասցեագրված է երիտասարդ հաճախորդներին, եւ հույս ունեմ, որ այն կունենա մեծ պահանջարկ: Անշարժ գույքի ներկայիս գների պայմաններում վարկավորման ժամկետի ավելացումը էապես կթեթեւացնի բնակարանի գնումը: Եվ, որպես հետեւանք, դա հնարավորություն կտա գնորդներին ձեռք բերել ավելի լավ որակի բնակարաններ` չկորցնելով ժամանակ հավելյալ գումար կուտակելու համար»,- հայտարարել է բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը:

Դիտում՝ 15758
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW