«Ամերիաբանկը» համաշխարհային մրցույթում դուրս է եկել եզրափակիչ փուլ
01.12.2010 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» 5 ֆինանսական այլ կազմակերպությունների թվում դուրս է եկել եզրափակիչ փուլ ակտիվների եւ պարտավորությունների կառավարման համաշխարհային մրցույթում, որն առցանց ռեժիմով անց է կացվում SimArc NV ընկերության կողմից:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, մրցույթն անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ եւ ուղղված է ակտիվների, պարտավորությունների, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման, կազմակերպության ռազմավարության եւ բաժնետերերի ներդրումների արդյունավետ կառավարման խնդիրների լուծմանը:
2.5 ամիս տեւած մրցույթին մասնակցել են 24 երկների 28 ֆինանսավարկային կազմակերպություններ: Եզրափակչին, որը կանցկացվի Փարիզում 2011թ. հունվարի 19-21-ը,կմասնակցեն 6 կազմակերպություններ` «Ամերիաբանկ» /Հայաստան/, Lanka ORIX /Շրի Լանկա/, FINCA TEAM 2 /Ռուսաստան-Ղրղզստան/, Eastern Bank /Բանգլադեշ/, ProCredit Bank /Բուլղարիա/, Fidelity Bank /Գանա/:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: