Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգին է միացել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ջրամատակարարման համակարգի օպերատորը: Telcell վճարային համակարգը ավարտել է ջրամատակարարման համակարգի օպերատորների ինտեգրման գործընթացը, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում: Սպառված ջրի դիմաց վճարումների ծառայությունը Telcell ինքնասպասարկման տերմինալների միջոցով հասանելի է ՀՀ ողջ տարածքում: Ավելի վաղ նմանատիպ պայմանագրեր էինք կնքվել երկի տարածքում գործող 4 այլ օպերատորների հետ` «Երեւան Ջուր» ՓԲԸ, «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռի Ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ: Tweet Դիտում՝ 10455