ԿԲ-ն վարորդներին կոչ է արել շտապ կնքել ԱՊՊԱ պայմանագրեր

25.11.2010 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ ենթակա շուրջ 430 հազար ավտոտրանսպորտային միջոցներից ապահովագրված է միայն 10%-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքերով, ապահովագրական ընկերությունները լավ են նախապատրաստված ԱՊՊԱ պոլիսների վաճառքին եւ չունեն ռեսուրսների անբավարարություն, սակայն վարորդները չեն շտապում ապահովագրել իրենց ավտոմեքենաները, «չնայած մինչեւ հունվարի 1-ը մնացել է շատ քիչ ժամանակ»:

Վաչե Գաբրիելյանը զգուշացրել է, որ հունվարի 1-ից սկսած ոստիկանությունը տուգանելու է ԱՊՊԱ պոլիս չունեցող վարորդներին, եւ տուգանքի գումարը (50 հազ. դրամ) շատ դեպքերում գերազանցում է ԱՊՊԱ պայմանագրի արժեքը:

«Ապահովագրական ընկերություններն աշխատում են նաեւ շաբաթ, իսկ որոշները` նաեւ կիրակի օրերին»,- ասել է Վաչե Գաբրիելյանը` հավելելով, որ երկրի բոլոր մարզերում ներկայումս աշխատում են հազարավոր ապահովագրական գործակալներ, իսկ ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները գրեթե չեն տարբերվում միմյանցից:

Դիտում՝ 17832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW