2010թ. 9 ամիսների արդյունքներով «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջատարն է զուտ շահույթի ցուցանիշով
23.11.2010 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. 9 ամիսների արդյունքներով «ՎՏԲ-Հայաստան Բանկի» զուտ շահույթը կազմել է 3.2 մլրդ դրամ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը: Նրա խոսքերով, այդ ցուցանիշով բանկը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: «Հուսով ենք` մինչեւ տարեվերջ առաջատարի դիրքերում կմնանք շահույթի ցուցանիշով»,- ասել է Վալերի Օվսյաննիկովը: Նախնական կանխատեսումների համաձայն, 2011թ. շահույթը նախատեսվում է ավելի քան 5 մլրդ դրամի սահմաններում:
Ինչպես նշել է Վալերի Օվսյաննիկովը, ընթացիկ տարում բանկը հատուկ ուշադրություն է դարձրել մանրածախ հատվածին եւ ռիսկ-մենեջմենթի ամրապնդմանը: Արդյունքում 9 ամիսների տվյալներով բանկի կապիտալի (ROE) եւ ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները կազմել են, համապատասխանաբար, 16,1% եւ 3,7%:
2010թ. 9 ամիսների արդյունքով հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 51 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց մասնավոր ավանդների ծավալը 2009թ. համեմատ ավելացել է 38.3%-ով` կազմելով 31,3 մլրդ դրամ: Վարկային պորտֆելն ավելացել է 23,8%-ով` կազմելով 29,5 մլրդ դրամ: Միաժամանակ, հիմնական գործունեությունից ստացված եկամուտը հասել է 7,5 մլրդ դրամի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,3%-ով:
Ընդհանուր առմամբ 2010թ. սեպտեմբերի վերջի դրությամբ հայաստանյան շուկայում բանկի մասնաբաժինը կազմել է 8.2%` վարկերի մասով եւ 7.05%` ավանդների մասով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: