Հայաստանում ԱՊՊԱ ծավալը նախատեսվում է հասցնել տարեկան 13-14 մլրդ դրամի

19.11.2010 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ ծավալը Հայաստանում նախատեսվում է հասցնել տարեկան մինչեւ 13-14 մլրդ դրամի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը այսօր հիշեցրել է, որ երկրում գրանցված է 450 հազար տրանսպորտային միջոց:

Նա նշել է, որ ներկայումս ԱՊՊԱ է անցել տրանսպորտի մինչեւ 10%-ը, իսկ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կկազմի 80%: Անդրանիկ Օհանջանյանն ընդգծել է, որ ՀՀ ապահովագրական ընկերությունները կարող են ժամանակին սպասարկել անհրաժեշտ թվով քաղաքացիների:

Դիտում՝ 18971
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW