«HSBC Բանկ Հայաստանը» կորպորատիվ վարկավորման ծավալն ավելացրել է 66%-ով

19.11.2010 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այս տարվա 9 ամիսների ընթացքում «HSBC Բանկ Հայաստանը» կորպորատիվ վարկավորման ծավալն ավելացրել է 24,5 մլրդ դրամով:

Բանկն ապահովել է կորպորատիվ հաճախորդների վարկավորման ծավալի 66% աճ` 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ այն հասցնելով 61,6 մլրդ դրամի:

«Կորպորատիվ վարկավորման պորտֆելի նման աճը բանկի լավագույն ձեռքբերումն է նրա ողջ պատմության ընթացքում եւ կազմում է ՀՀ բանկային հատվածում կորպորատիվ վարկավորման ընդհանուր աճի 24%-ը»,- Մեդիամաքս-ին ասել են «HSBC Բանկ Հայաստանի» մամուլի ծառայությունում:

«HSBC Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը նման աճն անվանել է «մեծ նվաճում»:

«Մենք մտադիր ենք պահպանել մեր ամուր դիրքերը նաեւ հաջորդ տարի»,- ասել է նա:

Դիտում՝ 16488

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW