«Հայաստանը կդասվի աշխարհում 4G LTE ցանց գործարկած պետությունների շարքին»

18.11.2010 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը

- Ե՞րբ կայացվեց Հայաստանում LTE տեխնոլոգիայի հիման վրա 4G ցանց կառուցելու որոշումը, և ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս:
 
- Այդ ուղղությամբ սկսել ենք մտածել դեռևս 2009թ. սկզբից` ընկերության 2010թ. բիզնես պլանի ու ռազմավարության մշակման փուլում: Բուն աշխատանքը սկսել ենք 2009թ. նոյեմբեր ամսից`աշխատանքներ ծավալելով թե հարմար մատակարար գտնելու, թե հաճախականություններ ստանալու ուղղությամբ, քանի որ այս տեխնոլոգիան դեռ նոր է և կարող է գործել միայն սահմանափակ թվով հաճախականություններով:

Մենք բանակցել ենք տարբեր մատակարարների հետ. ներկայումս աշխարհում կա միայն 3-4 մատակարար, որոնք արտադրում են այս տեխնոլոգիան: Արդյունքում Ericsson-ի և Huawei-ի հետ կնքվեցին համապատասխան պայմանագրեր, մշակվեցին աշխատանքային ծրագրեր: Աշխատանքային թիմն անմիջապես սկսեց իրականացնել նախագծման և  կայանների կառուցման աշխատանքները:


Կարդալ ավելին

Դիտում՝ 10339
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW