Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայտարարել է դրամով փոքր բիզնեսի վարկավորման տոկոսադրույքները 3-4%-ով իջեցնելու մասին: 2010թ. նոյեմբերի 15-ից մինչեւ 2011թ. մարտի 1-ը բանկը փոքր բիզնեսի համար կտրամադրի վարկեր տարեկան 14% տոկոսադրույքով, եթե վարկառուն գրանցված է կամ նրա բիզնեսի հիմնական գործունեությունը ծավալվում է Երեւանում, եւ տարեկան 13%-ով` մայրաքաղաքի սահմաններից դուրս գտնվող վարկառուների համար: Վարկերը տրամադրվում են 5 տարի ժամկետով, 4-60 մլն դրամ ծավալով: «ՎՏԲ-Հայաստան Բանկի» չափանիշների համաձայն, փոքր բիզնեսի հաճախորդներ են համարվում այն անհատ ձեռներեցները կամ իրավաբանական անձինք, ում տարեկան հասույթը չի գերազանցում 1 մլրդ դրամը: Tweet Դիտում՝ 13425