Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ գործող առեւտրային բանկերի /մասնաճյուղերի/ կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38 186,8 մլն դրամ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, 2010թ. հունվարի 1-ի համեմատ վարկերի ծավալը աճել է 30.6%-ով: Վարկերի ընդհանուր ծավալում արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են 49,7%: Նոյեմբերի 1-ի դրությամբ ավանդների ծավալը կազմել է 35 114,4 մլն դրամ, ինչը 20.9%-ով գերազանցում է 2010թ. հունվարի 1-ի ցուցանիշը: Tweet Դիտում՝ 11524