Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» հայտարարել է մրցույթ «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով այն բուհերի ուսանողների համար, որոնք համագործակցության պայմանագիր ունեն բանկի հետ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին «Ամերիաբանկում», այդ բուհերն են. Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Հայ-Ռուսական /Սլավոնական/ պետական համալսարանը: Մրցույթի հաղթողների համար սահմանված է մրցանակային ֆոնդ` I տեղ` 300,000 ՀՀ դրամ, II տեղ` 200,000 ՀՀ դրամ, III տեղ` 100,000 ՀՀ դրամ: Մրցույթը նպատակ ունի բացահայտել ոչ ստանդարտ մտածողությամբ անձանց, ովքեր «Ամերիաբանկում» կստանան հետագա մասնագիտական աճի հնարավորություն: Մրցույթի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը զետեղված է «Ամերիաբանկի» կայքում`www.ameriabank.am: Tweet Դիտում՝ 14187