ԿԲ խորհուրդը անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%

09.11.2010 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

2010 թ. հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.1%, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ-ում:

Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել առաջարկի շոկերով, մասնավորապես` հացամթերքի, մրգի և բանջարեղենի գների աճերով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.4 տոկոսային կետ: 

ԿԲ Խորհուրդը, հիմք ընդունելով հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին երկու ամիսներին դրսևորված գների միտումները, միակարծիք է ՀՀ տնտեսությունում գնաճային ռիսկերի դրսևորման հավանականության աճի վերաբերյալ: Մյուս կողմից, ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում:   

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում կշարունակվի արտաքին հատվածի գերակա ազդեցությունը գնաճային միջավայրի ձևավորման առումով: Այդուհանդերձ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը բավարար է կանխատեսվող հորիզոնում առաջարկի շոկերով պայմանավորված գնաճի` երկրորդային ազդեցությունների և սպասումների չեզոքացման համար: Այս համատեքստում, Խորհուրդը գտնում է, որ առաջարկի շոկերի մարմանը զուգընթաց, 2011 թ. երկրորդ կեսից սկսած, 12-ամսյա գնաճը կձևավորվի նպատակային միջակայքի սահմաններում: Միաժամանակ, կախված վերը նշված ռիսկերի դրսևորման չափից, չի բացառվում քաղաքականության տոկոսադրույքի ճշգրտման անհրաժեշտությունը:

Դիտում՝ 10704
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW