Երեւան/Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում գրանցեց ու լիցենզավորեց «Կրեդիտ Կորպ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն: ԿԲ խորհրդի այլ որոշմամբ «Ամերիա Ինվեստ» ՓԲԸ-ին լրացուցիչ ներդրումային ծառայության լիցենզիա տրամադրվեց, ներդրումային ծառայությունների N0009 (0041) լիցենզիան ներդրումային որոշ ծառայությունների մասով ուժը կորցրած ճանաչվեց և այդ լիցենզիան վերաձևակերպվեց: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատեց «Արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընթացքում գնային չարաշահումների արգելումը, գնային չարաշահումների ազդակները և կենտրոնական բանկին գնային չարաշահումների մասին տեղեկացման կարգը» կանոնակարգ 11/01-ը եւ «Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու բովանդակությունը և կարգը»:ց Tweet Դիտում՝ 14018