Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ գրանցել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ երկրորդ տեղաբաշխման բաժնետոմսերի ազդագիրը, որի համաձայն, առաջարկվում է անցկացնել 1.554 մլրդ դրամի 1.4 մլն հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխում` յուրաքանչյուրը 1110 դրամ արժեքով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Արմսվիսբանկում» (տեղաբաշխման շուկա ստեղծողը), բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է բաժնետերերի կողմից բաժնետոմսերի ձեռք բերման նախապատվության իրավունքի կիրառմամբ, որի համաձայն, ծանուցումները կարող են ուղարկվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ նախապատվության իրավունքի կիրառման շրջանակում չտեղաբաշխված բաժնետոմսերը ենթակա են տեղաբաշխման ազատ բաժանորդագրության միջոցով, որը կսկսվի դեկտեմբերի 2-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 22-ը: Տեղաբաշխման ազդագիրը կարելի է ձեռք բերել «Արցախ ՀԷԿ»-ի եւ «Արմսվիսբանկի» գրասենյակներում, ինչպես նաեւ www.artsakhhpp.com եւ www.armswissbank.am ինտերնետային կայքերից: «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը իրականացվել էր 2009թ. գարնանը: Թողարկման 3,45 մլրդ դրամ ընդհանուր ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն: Tweet Դիտում՝ 16404