“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” թողարկել է կորպորատիվ բանկոմատային քարտեր
01.11.2010 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” կորպորատիվ հաճախորդների համար ներմուծել է կորպորատիվ բանկոմատային քարտերի ծառայություն:
“Քարտերը կազմակերպությունների ղեկավարներին եւ լիազորված անձանց հնարավորություն են ընձեռում օրական մինչեւ 3 մլն ՀՀ դրամ կանխիկացումներ իրականացնել “Էյչ-Էս-Բի-Սի”-ի բանկոմատային ցանցից”, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին բանկում:
Բանկոմատի միջոցով թե́ դրամային եւ թե́ արտարժութային հաշիվներից կանխիկացման գործարքներն անվճար են: Կորպորատիվ բանկոմատային քարտերով հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում նաեւ փոխանցումներ իրականացնել կազմակերպության եւ բանկի այլ հաշիվների միջեւ, ստուգել հաշիվների մնացորդները եւ հաշվից ստանալ քաղվածքներ:
«Մեր նպատակն է հաճախորդ-բանկ հարաբերությունները դարձնել հնարավորինս արդյունավետ, հարմարավետ եւ անվտանգ: Ծառայության ներդրման առաջին շաբաթների ընթացքում գրանցված արդյունքները խոստումնալից են. թողարկվել եւ ակտիվորեն գործածվում են շուրջ 300 կորպորատիվ բանկոմատային քարտեր, ինչը նշանակում է, որ ծառայությունը լիովին համապատասխանում է մեր կորպորատիվ հաճախորդների պահանջներին», - ասաց “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: