Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկող DigitecExpo 2010 հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ցուցահանդեսին «Մեգա Պանտերա» ընկերությունը կներկայացնի MegaPay ակնթարթային վճարումների համակարգի ծրագրային եւ տեխնոլոգիական նորամուծությունները: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ընկերության վերջին նորամուծությանը` մետաղադրամ ընդունող սարքի աշխատանքին: Նոր մշակման շնորհիվ ընկերության տերմինալների միջոցով կարելի է վճարումներ կատարել մետաղադրամներով` սկսած 100 դրամից: «Մասնակցությունը ցուցահանդեսին մեր ընկերությունը եւս մեկ հնարավորություն կտա մեծ թվով մարդկանց ծանոթացնել մեր համակարգի վերջին նորամուծություններին եւ ցույց տալ մեր պատրաստակամությունը տրամադրելու վճարման հնարավորինս հարմար մեխանիզմներ»,- նշել է ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: Tweet Դիտում՝ 11356