Հայաստանում տնտեսական աճի հետագա դանդաղեցում չի լինի, գտնում են “Ամերիաբանկում”

26.10.2010 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը գտնում է, որ “տնտեսական աճի տեմպերով Հայաստանը ներկայումս գտնվում է ամենացածր կետում, եւ հետագա դանդաղեցում չի լինի”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Տիգրան Ջրբաշյանն այսօր հայտնել է, որ բանկը տնտեսական աճի դանդաղեցում էր կանխատեսում երկրորդ կիսամյակում:

“Տնտեսական աճի տեմպի դանդաղեցման հիմնական պատճառը ոչ այնքան տնտեսության ներկայիս վիճակն է, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշներն են”, - ասել է Տիգրան Ջրբաշյանը, ավելացնելով, որ ՀՆԱ-ի ներկայիս ցուցանիշների վրա ազդել է գյուղատնտեսությունում արձանագրված աննախադեպ անկումը:

Դիտում՝ 12479
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW