Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Հայաստան է ժամանել Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը: Բանկի պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ՀՀ ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահի եւ «Արդշինինվեստբանկի» ղեկավարության հետ, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ում: Հայաստանի մասնաբաժինը Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կապիտալում կազմում է 1%: 2004-2010 թթ. ընթացքում բանկը ՀՀ-ում գործող արտադրական 8, ֆինանսական 3 եւ առեւտրային 1 կազմակերպություններին տրամադրվել են վարկեր (վարկային գծեր, առեւտրային վարկեր) $ 73 մլն չափով: Բանկի կողմից ՀՀ կազմակերպություններին տրամադրված վարկերի մնացորդը 31.12.09 դրությամբ կազմել է $ 54.2 մլն, որը կազմում է բանկի վարկային պորտֆելի 6%-ը: Tweet Դիտում՝ 12988