«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» սկսել է ուսանողներից ընդունել անվանական կրթաթոշակների հայտեր
20.10.2010 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» սկսել է հայաստանյան բուհերի ուսանողներից ընդունել անվանական միանվագ կրթաթոշակներ ստանալու հայտեր:
Հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 15-ը եւ անցկացվում է «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում, Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
Հայցորդները կընտրվեն հետեւյալ չափանիշներով կառուցված միավորային գնահատման համակարգի հիման վրա` ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ: Կընտրվի ընդամենը 20 կրթաթոշակառու:
Մրցույթին կարող են մասնակցել V կուրսի, բակալավրիատի II-IV կուրսերի ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները եւ հայցորդները: Բուհի կարգավիճակը (պետական/ոչ պետական), ինչպես նաեւ մրցույթի մասնակիցների քաղաքացիությունը նշանակություն չունեն:
Կրթաթոշակների ծավալը կազմում է 40 000-ից մինչեւ 400 000 դրամ:
Ընտրված թեկնածուների ցանկը կհրապարակվի 2010թ. դեկտեմբերի 15-ին բանկի կայքում, իսկ կրթաթոշակառուները կհրավիրվեն կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: