2010թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ ՀՆԱ-ն աճել է 2,8%-ով

20.10.2010 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,8%-ով:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-սեպտեմբերին ՀՆԱ ծավալը կազմել է 2 տրլն 386 մլրդ 668,4 մլն դրամ: ՀՆԱ աճի տեմպը հունիսից շարունակում է դանդաղել. այս տարվա հունվար-մայիսին տնտեսության աճը կազմում էր 8,8%, հունվար-հունիսին` 6,7%, հունվար-հուլիսին` 4%, հունվար-օգոստոսին` 3,1%:
Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 579 մլրդ 140.7 մլն դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10.9%-ով:
2010թ. հունվար-սեպտեմբերին 17.9% անկում է նկատվել գյուղատնտեսության ոլորտում: Այստեղ անկման տեմպը հունվար-օգոստոս ամիսների համեմատ դանդաղել է 0.1 տոկոսային կետով:
Միջին ամսական աշխատավարձը 2010թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.9%-ով` կազմելով 106 048 դրամ ($295): Միաժամանակ, պետական հատվածում աշխատավարձերի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4.2% (85 184 դրամ), իսկ մասնավոր հատվածում` 9.3% (133 382 դրամ):

2010թ. հունվար-սեպտեմբերին հայկական արտահանումը ավելացել է 43,9%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 տրլն 277.3 մլրդ դրամ ($3 մլրդ 383,7 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,6%-ով:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 43,9%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 266,3 մլրդ դրամ ($705.3 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 19,2%-ով` կազմելով 1 տրլն 11 մլրդ դրամ ($2 մլրդ 678,4 մլն):

Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2010թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 744,7 մլրդ դրամ, կամ $ 1 մլրդ 973,1 մլն:

Դիտում՝ 10869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW