Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի անապահով համայնքների շուրջ 1500 երեխաներ դարձել են HSBC Կրթական հիմնադրամի 2007թ.-ից իրականացվող «Future First» ծրագրի շահառուներ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» մարքեթինգի բաժնում, ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 55 մլն դրամ է ուղղվել տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով կրթական ծրագրերի իրականացմանը: Հայաստանում դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են դարձել 4 հասարակական կազմակերպություններ` «Լիարժեք Կյանք» եւ «Ապագան քոնն է» (2010 թ.), «Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամ» (2009 թ.) եւ «Հայաստանի Պատանեկան Նվաճումներ» (2008 թ.): «Հպարտ եմ, որ HSBC-ն Հայաստանում նման հեռանկարային եւ երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում` ստեղծելով ինքնազարգացման եւ կրթություն ստանալու հնարավորություններ անուշադրության մատնված, անապահով համայնքների երեխաների համար»,- ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: Tweet Դիտում՝ 13414