ՀՀ բանկերը ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցներից տեղաբաշխել են 85 մլրդ դրամ
20.10.2010 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանյան կայունացնող վարկի մեծ մասն արդեն տեղաբաշխված է, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, պատասխանելով լրագրողների հարցերին` Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ բանկերի միջոցով տնտեսության իրական հատվածում արդեն տեղաբաշխվել է շուրջ 85 մլրդ դրամ ($236,1) ռուսաստանյան կայունացնող վարկի միջոցներից:
2011թ. ՀՀ կառավարությունը վարկային այդ միջոցներից 17 մլրդ դրամ կտրամադրի երկրաշարժի գոտում շինարարական աշխատանքներն ավարտելու նպատակով:
Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը խնդիրներ չի ունենա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի սպասարկման հետ` նշելով, որ երկիրը կշարունակի ներգրավել արտաքին փոխառություններ:
$500 մլն ծավալի ռուսաստանյան վարկը Հայաստանին հատկացվել էր 2009 թվականին` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն օժանդակելու նպատակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: