“Կոնվերս բանկը” Կապանում բացեց 2 մասնաճյուղ

15.10.2010 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Կոնվերս բանկն” այսօր Կապան քաղաքում բացեց 2 մասնաճյուղ (“ՓոստԲանկ Կապան 01” եւ “Կապան”): ՙ

«ՓոստԲանկ Կապան 01» մասնաճյուղի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, այլ պաշտոնատար անձինք: 

«ՓոստԲանկ Կապան 01»-ը ֆիզիկական անձանց մատուցելու է փոստբանկային ծառայություններ, իսկ «Կապան» մասնաճյուղը իրավաբանական և ֆիզիկական անձանց կմատուցի «Կոնվերս բանկի» կողմից մատուցվող բանկային ողջ փաթեթը: 

Միաժամանակ, գործարկվեց նաև բանկի տարածաշրջանային օժանդակող գրասենյակը, որը կապահովի մարզում առկա եւ բացվելիք բանկի մասնաճյուղերի գործունեությունը:

Դիտում՝ 18336

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW