Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանում կոնյակի գների նվազագույն նշաձողի սահմանումը ոչ մի կերպ չի ազդի Երեւանի կոնյակի գործարանի /ԵԿԳ, «ԱրԱրԱտ» ապրանքանիշ/ արտադրանքի վրա: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը: «Կոնյակի նվազագույն գնային նշաձողի սահմանումը 200 ռուբլու սահմաններում (շուրջ $7) ուղղված է կեղծված կոնյակների թվի կրճատմանը եւ ոչ մի դեպքում չի վնասի մեր արտահանմանը, քանի որ նվազագույն գինը, որով ռուսաստանյան շուկայում վաճառվում է «ԱրԱրԱտ» կոնյակը, կազմում է 650 ռուբլի (շուրջ $22)»,- ասել է Արա Գրիգորյանը: Արա Գրիգորյանը տեղեկացրել է, որ կոնյակի նվազագույն գների սահմանման մասին օրինագծի լոբբինգ է արվում է նաեւ Հայաստանում: Մեկնաբանելով հայաստանյան շուկայում «հայկական կոնյակ» անվանմամբ 1100 դրամ արժեքով ալկոհոլային խմիչքների առկայությունը` նա ասել է, որ այդ գինը կասկածելի է` նշելով, որ դա պետք է դառնա իրավապահ մարմինների ուշադրության առարկա: ԵԿԳ տնօրենի խոսքերով, գործարանը հայաստանյան շուկայում գրեթե շահույթ չի ստանում «երեքաստղանի» կոնյակների վաճառքից, որոնց բացթողնման գինը կազմում է 3000 դրամ: Tweet Դիտում՝ 12765