ՀՀ վարչապետը քննարկել է «Գազպրոմբանկ»-ի ղեկավարության հետ համագործակցության խորացումը

08.10.2010 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ Կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին։:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության դինամիկ զարգացման առնչությամբ եւ քննարկել Հայաստանում «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կապիտալի ավելացման հեռանկարները։ Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի ոլորտում եւ ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ համագործակցության խորացման հարցին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ  Կառավարման խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

Դիտում՝ 13095

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW