ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ տարեկան ժողովին

08.10.2010 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը  հոկտեմբերի 8-10-ը կմասնակցի Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ եւ Համաշխարհային բանկի /ՀԲ/ խմբի կառավարիչների խորհուրդների 2010 թ. տարեկան ժողովին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ինչպես նաեւ ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Վաշինգտոն այցի շրջանակներում Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա ՀԲ եւ ԱՄՀ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ մի շարք երկրների ԿԲ ղեկավարների հետ:

Դիտում՝ 11106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW