KBCNV բանկը ՀՀ կառավարությանը հատկացրել է 5 մլն եվրո ցիկլոտրոնի ձեռք բերման նպատակով

07.10.2010 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը պետական վարկային երաշխիքներ է տրամադրել Բելգիայի կառավարությանը ցիկլոտրոնի (արագացուցչի) ձեռք բերման նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 5 մլն եվրո անտոկոս վարկը ՀՀ կառավարությանը կտրամադրի բելգիական KBCNV բանկը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանն ասել է, որ վարկը տրամադրվում է Հայաստանի կառավարության եւ KBCNV բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրի հիման վրա:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ծրագիրը նախատեսում է ցիկլոտրոնի գնում, դրա տեղադրում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում, այդ ինստիտուտի բազայի վրա բժշկական կենտրոնի կազմակերպում, որտեղ ցիկլոտրոնով ստացված իզոտոպներով կբուժվեն ուռուցքային հիվանդություններ:

Դիտում՝ 11594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW