“Մտադրություն կա Բելառուսում հիմնել հայկական կոնյակի սպիրտի հիման վրա կոնյակի արտադրություն”

06.10.2010 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մտադրություն կա Բելառուսի տարածքում հիմնել կոնյակի արտադրություն հայկական կոնյակի սպիրտի հիման վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին տեղեկացրել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոն: Նրա խոսքերով, հայաստանյան մամուլում շրջանառվող լուրերը  Բելառուսում հայկական կոնյակի արտադրության մասին ենթադրություններ են, որոնք ի հայտ են եկել տեղեկատվության բացակայության հետեւանքով: Նա ընդգծել է, որ նախատեսվում է Հայաստանից կոնյակի սպիրտ մատակարարել Մինսկ, այնտեղ հնեցնել եւ կոնյակ արտադրել բելառուսական ապրանքանիշի ներքո:

Ստեփան Սուխարենկոն ընդգծել է, որ «Բելառուսում կոնյակի արտադրության առթիվ մտավախություններ են առաջանում մեզ կոնյակ մատակարարող մրցակիցների մոտ»:

Խոսելով հայ-բելառուսական հարաբերությունների մասին` Ստեպան Սուխարենկոն դրանք անվանել է առաջադեմ: Նա ընդգծել է քաղաքական երկխոսության ակտիվությունն ու արտաքին քաղաքականության հարաբերությունների բարձր մակարդակը: Դեսպանը նշել է, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը վերջին տասը տարիների ընթացքում ավելացել է 10 անգամ: 2010թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է $40 մլն:

Դիտում՝ 8291
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW