Ֆրանսիական Egis Bceom International-ը հաղթել է «Հյուսիս-Հարավ» ծրագրի խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթում

06.10.2010 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ֆրանսիական Egis Bceom International ընկերությունը խորհրդատվական ծառայություններ կմատուցի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման հարցում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունում, ֆրանսիական ընկերությունն ընտրվել է միջազգային մրցույթի արդյունքում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նախարարությանն առընթեր խորհրդատվական մարմնի նիստում նշել է, որ սեպտեմբերի 18-ին հայտարարվել էր Երեւան-Աշտարակ 11,7 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթը:

Ծրագրի իրականացման կազմակերպության ղեկավար Ֆելիքս Փիրումյանի խոսքերով, շինարարական կազմակերպության ընտրության համար հաշվի են առնվելու մի շարք կարեւոր պայմաններ, այդ թվում` Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկված 6 տարվա ընթացքում առնվազն 3 պայմանագրի մասնակցության հաջողված փորձի /$20 մլն արժողությամբ/ չափանիշները, ինչպես նաեւ կազմակերպության միջին տարեկան շրջանառությունը պետք է կազմի $20 մլն: Ֆելիքս Փիրումյանն ընդգծել է, որ Երեւան-Աշտարակ 11,7 կմ ճանապարհի 5,6 կմ-ը նախատեսվում է վերակառուցել բետոնե, իսկ մնացածը` ասֆալտե ծածկով: 

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաեւ կիրառվելիք շինանյութերի որակը եւ չափանիշները, ճանապարհահատվածների ընտրությունը, ծածկը եւ այլ հարցեր:

Դիտում՝ 12593

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW