ՀՀ-ում ավտոապահովագրության տարեկան պայմանագրի սակագները կկազմեն 26 հազ-ից 124 հազ. դրամ

30.09.2010 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ տարեկան պոլիսների ձեռքբերման նվազագույն արժեքը կկազմի 26 130 դրամ (մոտ $72), իսկ առավելագույնը` 124 335 դրամ (մոտ $344):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի սակագների նախագիծը, նվազագույն սակագինը հաստատվել է մինչեւ 70 ձիաուժ շարժիչի հզորությամբ մասնավոր օգտագործման մարդատար ավտոմեքենաների համար, որոնց վարորդները 23 տարեկանից բարձր են եւ ունեն 3 տարուց ավելի վարորդական փորձ:

Այն դեպքում, եթե մարդատար ավտոմեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 71-140 ձիաուժ եւ 141-230 ձիաուժ, տարեկան ապահովագրական պայմանագրերի արժեքը կազմում է համապատասխանաբար 37 329 եւ  47 408 դրամ:

Գերհզոր մարդատար ավտոմեքենաների (231 ձիաուժից ավելի) փորձառու վարորդների համար ԱՊՊԱ պոլիսի արժեքը կկազմի 54 127 դրամ:

Հասարակական տրասնսպորտային միջոցների (տրոլեյբուսներ եւ ավտոբուսներ) շահագործումից բխող պատասխանատվության ապահովագրման արժեքը տատանվում է 42 հազ-ից մինչեւ 62 հազ. դրամ, բեռնատար տրանսպորտային միջոցների արժեքը` 43 հազ-ից 63 հազ. դրամ, ծառայողական ավտոմեքենաներինը` 27 հազ-ից 89 հազ. դրամ, տաքսիների համար (այդ թվում` երթուղային)` 37,5 հազ-ից 124,3 հազ. դրամ:

Վերջնական սակագները կհաստատվեն մինչեւ հոկտեմբերի 18-ը, երբ Հայաստանի ապահովագրական ընկերություններում կսկսվեն ԱՊՊԱ պոլիսների վաճառքները:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի սակագների նախագիծն ամբողջությամբ տեղադրված է հետեւյալ հասցեով` http://www.paap.am/index.php?al=projects :

Դիտում՝ 17815
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW