Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կազմակերպությունը այսօր համաձայնագիր են ստորագրել Համաշխարհային բանկի /ՀԲ/ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսական մատչելիություն» վարկային ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագիրը նախատեսում է ՀՀ ԿԲ-ին $50 մլն-ի տրամադրում Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ զարգացման համար:Միջոցները կբաշխվեն ՀՀ 10 առեւտրային բանկերի եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ընկերության միջեւ, որոնք վարկերը կտրամադրեն 5 տարի ժամկետով, 13-20% տոկոսադրույքով: Ինչպես նշել է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, ՓՄՁ վարկավորման ծրագիրը կառավարության հակաճգնաժամային ծրագրի մի մասն է եւ ուղղված է Հայաստանում ՓՄՁ զարգացմանը: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի խոսքերով, այն միակ վարկային ընկերությունն է, որը ներառվել է ՀԲ ծրագրի մասնակիցների թվում, քանի որ հատուկ ստուգում է անցել ՀՀ ԿԲ-ում: «Դա մեզ համար եզակի հնարավորություն է ամրապնդելու մեր դիրքերը` տրամադրելով վարկեր այդ ծրագրի շրջանակներում` այդպիսով նպաստելով գյուղական տնտեսությունների եւ ձեռնարկությունների բարելավմանն ու ընդհանուր առմամբ գյուղատնտեսության զարգացմանը»,- ասել է Արմեն Գաբրիելյանը: Tweet Դիտում՝ 16610