ՀԿԴ տնօրենն ընտրվել է Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահ

28.09.2010 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի /ՀԿԴ/ տնօրեն Վահան Ստեփանյանը  ընտրվել է Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (Association of Eurasian Central Securities Depositories, AECSD) նախագահ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամուլի ծառայությունում, Վահան Ստեփանյանի նշանակման մասին որոշումն ընդունվել է Մինսկում` Ասոցիացիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում:

AECSD-ն հիմնադրվել է 2004թ. վերջում ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների կողմից` ԱՊՀ-ում դեպոզիտար գործունեության զարգացման ու կատարելագործման, միասնական դեպոզիտար դաշտի ստեղծման, ինչպես նաեւ արժեթղթերով հաշվարկների միջազգային համակարգին Ասոցիացիայի անդամների ինտեգրման ապահովման նպատակով:

AECSD-ի հաջորդ տարեկան ժողովը եւ միջազգային կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել 2011թ. սեպտեմբերին Երեւանում:

Դիտում՝ 10972

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW