Հայաստանն ու Բելառուսը ստորագրել են տնտեսական համագործակցության մասին արձանագրություն

28.09.2010 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին արձանագրություն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, արձանագրությունը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Բելառուսի առեւտրի նախարար Վալենտին Չեկանովը` հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքներով:

Ներսես Երիցյանի խոսքերով, արձանագրությունում հստակ նշված են այն ուղղությունները, որոնք կշոշափվեն տնտեսական համագործակցության ընթացքում, մասնավորապես` գյուղատնտեսություն, դեղագործություն, ոսկերչություն:

Ինչպես նշել է Վալենտին Չեկանովը, Հայաստանն ու Բելառուսը գտնվում են տնտեսական գործընկերության ճանապարհի նախաշեմին: «Առեւտրային եւ տնտեսական կապերը դեռեւս չեն համապատասխանում երկրների միջեւ առկա բարձր քաղաքական նշաձողին»,- ասել է նա:

Բելառուս նախարարը նշել է, որ երկրների ներուժը հսկայական է, եւ այժմ ողջ աշխատանքը պետք է ուղղվի բոլոր ուղղություններով առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Վալենտին Չեկանովը նկատել է, որ Բելառուսը շահագրգռված է արդյունաբերական եւ գյուղատնտեսական տեխնիկա մատակարարել Հայաստանին` ոգելից խմիչքները եւ մրգերը Բելառուս արտահանելու դիմաց:
 
Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառությունը 2010թ. հունիսի դրությամբ կազմել է $16,6 մլն, ընդ որում, արտահանումը կազմել է $1,7 մլն, իսկ ներկրումը` $14,9 մլն:

Դիտում՝ 10792

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW