ԵԿԳ-ն արդեն մթերել է խաղողի նախատեսված ծավալի շուրջ 30%-ը

24.09.2010 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանը /ԵԿԳ/ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 22-ի դրությամբ մթերել է 8 464 տոննա խաղող:

Խաղողագործների կողմից բերքի հանձնումը կատարվում է ըստ նախապես սահմանված ժամանակացույցի, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հերթերի գոյացումից եւ կազմակերպել գործընթացը առավել կանոնակարգված, ընդգծել են ԵԿԳ մամուլի ծառայությունում:

Այս տարի ԵԿԳ-ն ձեռնարկության հետ համագործակցող ֆերմերներից կմթերի 29 000 տոննա խաղող: Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 դրամ Արմավիրի ու Այգավանի մասնաճյուղերի համար եւ 120 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար:

Դիտում՝ 13068

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW