FMO-ն բանակցում է հայաստանյան բանկերից մեկը ֆինանսավորելու ուղղությամբ

16.09.2010 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. FMO միջազգային զարգացման նիդեռլանդական բանկը բանակցում է հայաստանյան բանկերից մեկը ֆինանսավորելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է FMO-ի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Յուրգեն Ռիգտերինկը:

Հայաստանում ներդրման առաջին փորձը FMO-ի եւ DEG-ի համար եղել է «Ամերիաբանկին» համատեղ հատկացված $30 մլն-ի վարկը` ուղղված վերականգնվող էներգետիկայի եւ փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորմանը:

Յուրգեն Ռիգտերինկը չի նշել ենթադրվող հայաստանյան վարկառու բանկի անվանումը` ասելով միայն, որ այն դասվում է ՀՀ խոշորագույն 10 բանկերի թվին: 

«Ամբողջ աշխարհում FMO-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան $6,5 մլրդ, եւ մենք մտադիր ենք ամեն տարի այդ ցուցանիշն ավելացնել $1.5 մլրդ-ով»,- ասել է Յուրգեն Ռիգտերինկը` նշելով, որ FMO-ի ներդրումային հետաքրքրությունն ուղղված է ֆինանսական հատվածին, բնակարանաշինությանն ու էներգետիկային:

Յուրգեն Ռիգտերինկն ասել է, որ, հնարավոր է, Հայաստանում FMO-ն չսահմանափակվի վարկերի տրամադրմամբ, այլ, անհրաժեշտության դեպքում, ընդգրկվի հայաստանյան բանկերի կապիտալում:

Դիտում՝ 13261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW