Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» հայտարարել է բոլոր տեսակի վարկային ապրանքատեսակների տոկոսադրույքները նվազեցնելու մասին: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, այսուհետ հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 14% հայկական դրամով վարկերի համար եւ 12%` դոլարով վարկերի համար: Անշարժ գույքի վերանորոգման վարկերը հատկացվելու են տարեկան 15% տոկոսադրույքով դրամով վարկերի համար եւ 13% տոկոսադրույքով` դոլարով վարկերի համար: Նվազեցվել են նաեւ իրավաբանական անձանց վարկավորման ծրագրերի տոկոսադրույքները: Նոր սակագների համաձայն, խոշոր բիզնեսի վարկավորման տոկոսադրույքը սկսվում է տարեկան 10%-ից: 2010թ. օգոստոսի 31-ի դրությամբ բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 39 մլրդ 317 մլն 729 հազար դրամ, որոնցից 28 մլրդ 978 մլն 881 հազարը իրավաբանական անձանց վարկերն են, իսկ 10 մլրդ 338 մլն 848 հազարը` ֆիզիկական անձանց: Tweet Դիտում՝ 12318