“Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ”–ը տրամադրել է օնլայն պատվիրված հոբելյանական պլաստիկ քարտը

08.09.2010 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբ”-ը բանկի ինտերնետային կայքի միջոցով պատվիրված 100-րդ պլաստիկ քարտն է տրամադրել:

Ինչպես այսօր նշել են բանկի մամուլի ծառայությունում, 2010 թ-ի մայիսի վերջին “Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի Խումբ”-ը հայկական բանկերից առաջինն է   գործարկել օնլայն ռեժիմով VISA եւ MasterCard միջազգային պլաստիկ քարտերի պատվերի ծառայությունը:

“Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը” հանդիսանում է VISA International եւ MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ, ինչպես նաեւ հայկական ArCa վճարային համակարգի անդամ` սպասարկող բանկի կարգավիճակով: Սեպտեմբերի 9-ի դրությամբ բանկը թողարկել է նշված համակարգերի ավելի քան 60 հազ. պլաստիկ քարտեր:

Դիտում՝ 14541
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW