ԼՂՀ-ում ավելացել են վարկերի եւ ավանդների ծավալները

07.09.2010 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) տրամադրած վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ 530.2 մլն դրամ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, 2010թ. հունվարի 1-ի դրությամբ վարկերի ծավալն աճել է 28.3%-ով, ինչը 15.9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտարժույթով տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 49.9%:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ ավանդների ծավալը կազմել է 38 մլրդ 664,1 մլն դրամ, ինչը 33.1%-ով գերազանցում է 2010թ. հունվարի 1-ի մակարդակը:

Դիտում՝ 12027

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW