Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» եւ «Ինեկոբանկը» MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ 2010թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը իրականացնում են ակցիա բանկերի հաճախորդների համար:Ակցիան բաղկացած է երկու մասից`- ակնթարթային շահում (քարտի պաշտպանիչ շերտի տեղում ջնջում);- քարտերի ամսական խաղարկություն (գլխավոր մրցանակ):Ակցիային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր MoneyGram համակարգի միջոցով կկատարեն $200-ից կամ €200-ից ավել գումարի չափով գործարքներ: $200 - €999 կամ $200 - €999 ծավալի գործարք կատարելու դեպքում հաճախորդը կստանա պաշտպանիչ շերտով մեկ քարտ, $1000 կամ €1000 գործարքի դեպքում`պաշտպանիչ շերտով երկու քարտ, իսկ $1000-ից կամ €1000-ից ավել յուրաքանչյուր $500 կամ €500 գործարք կատարելու դեպքում կտրվի լրացուցիչ քարտ: Ջնջելով քարտի պաշտպանիչ շերտը` հաճախորդը կարող է ստանալ ակնթարթային մրցանակ 3000 դրամի չափով: Ամեն ամիս կանցկացվի խաղարկություն, որին կարող են մասնակցել ինչպես շահած, այնպես էլ չշահած պաշտպանիչ շերտով քարտերը: Ամեն ամիս հաղթողի մրցանակը կկազմի 200 հազար դրամ: Tweet Դիտում՝ 16107