Երեւան/Մեդիամաքս/. «Հայէկոնոմբանկը» հայտարարել է MoneyGram-ի հետ համատեղ ակցիայի անցկացման մասին, որը մեկնարկում է այսօր եւ կշարունակվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Հայէկոնոմբանկի» մարքեթինգի բաժնում, ակցիայի շրջանակներում MoneyGram համակարգով սպասարկվող 18 տարին լրացած հաճախորդներին տրամադրվելու են պաշտպանիչ շերտով քարտեր 3000 դրամ ակնթարթային շահումի հնարավորությամբ: Բոլոր քարտապանները (շահած եւ չշահած) կարող են մասնակցել ամենամսյա 200 հազ. դրամ մրցանակային ֆոնդով խաղարկությանը: Խաղարկություններն անցկացվելու են ամեն ամսվա 10-ին` սկսած հոկտեմբերի 10-ից: Tweet Դիտում՝ 11901