Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. առաջին կիսամյակի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ պետբյուջե է մտել ավելի քան 9 մլրդ 466 մլն 512.1 հազ. դրամի հարկային եկամուտ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճար եւ տուրք, ինչը նախատեսված ցուցանիշը գերազանցում է 6.6%-ով, իսկ 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 16%-ով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Պետական հարկային ծառայությունում, բյուջե է մտել 6 մլրդ. 575 մլն 360.1 հազ. դրամի հարկային եկամուտ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 մլրդ 406 մլն 783.4 հազ. դրամի փոխարեն: Առաջին կիսամյակում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ծավալը կազմել է 2 մլրդ. 726 մլն 873.5 հազ. դրամ, կամ 3,6%-ով ավել 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Tweet Դիտում՝ 10780