«Արդշինինվեստբանկը» արժանացել է Citibank-ի մրցանակին

27.08.2010 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» արժանացել է ամերիկյան Citibank-ի մրցանակին ԱՄՆ դոլարով դրամական փոխանցումների բարձր որակն ապահովելու համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Արդշինինվեստբանկի» կողմից Citibank կատարված փոխանցումների ավելի քան 99%-ը համապատասխանել են վճարման հանձնարարականի ստանդարտներին, ինչի շնորհիվ Citibank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային միջամտության: 

«Նման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր եւ պատասխանատու, թե' մեր հաճախորդների, թե' արտերկրի գործընկեր բանկերի նկատմամբ»,- ասել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը` նշելով, որ բանկը Citibank-ի կողմից նման մրցանակի է արժանանում արդեն երկրորդ անգամ (առաջինը բանկին շնորհվել էր 2006 թվականին):

Դիտում՝ 16459

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW